ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ռուսական թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը կստանձնի նաև գեղարվեստական ղեկավարի պարտականությունները

Ռուսական թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը կստանձնի նաև գեղարվեստական ղեկավարի պարտականությունները
21.06.2018 | 22:58

Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մնացել է առանց գեղարվեստական ղեկավարի: Այս պաշտոնը թափուր է արդեն 8 ամիս: Տեղի համար բոլորովին վերջերս սկսել էին պայքարել ռեժիսոր Նորա Գրիգորյանն ու դերասան Ռոբերտ Հակոբյանը: Երկուսի թեկնածությունն էլ անձնակազմը, սակայն, ոչ միանշանակ է ընդունում:

Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցն այսօր թատրոն է այցելել, հանդիպել ռուսական թատրոնի ստեղծագործական և դերասանական կազմերի հետ ու փորձել տեղում հասկանալ իրավիճակը:


Հանդիպումից հետո Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հունիսի 21-ին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հանդիպեց ռուսական թատրոնի ստեղծագործական և դերասանական կազմերի հետ: Քննարկումների ու ելույթների արդյունքում որոշում կայացվեց` թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանին մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը: Իսկ այդ ընթացքում թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը: Այնուհետև կանցկացվեն ծրագրերի քննարկումներ և գեղարվեստական ղեկավարի ընտրություն»:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ